Ֆուբոլի Հայաստանի տասնինը տարեկանների ընտրանին այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Սերբիայի իր տարեկիցների հետ ու պարտվեց 1:4 հաշվով:
Մոսկվայում ընթացքի մեջ է շախմատային թագի հավակնորդների մրցաշարը: Կայացած երեք տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի ու հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, սև խաղաքարերով հաղթել Վեսելին Տոպալովին:
Ամենայն հավանականությամբ, Անտոնիո Կոնտեն այսօր-վաղը կհայտարարի ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավորի պաշտոնից հրաժարվելու մասին, ինչը հնարավորություն կտա իմանալու նրա գլխավորելիք նոր ակումբի անունը:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն մրցելույթ է ունեցել 71 կգ քաշային կարգը ներկայացնող Վարշամ Բորանյանը՝ մրցակիցներին թույլ չտալով իր հետ գոտեմարտերում ճաշակել հաղթանակի բերկրանքը:
Վերջին տարիներին տարած հաղթանակներով գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանն իր երկրպագուներին վարժեցրել է միայն ոսկուն:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...